«ԽԱԹԱԲԱԼԱԴԱ» 20 տարի անց

«Խաթաբալադա» տրագիկոմեդիան հանդիսատեսի կողմից ամենասիրված ներկայացումներից մեկն է: «Խաթաբալադա»-ի պրեմիերան տեղի է ունեցել 1997 թվականին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։

Ներկայացման ռեժիսորներն են ԳՈՅ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ու կոմպոզիտոր, կինոռեժիսոր Վահե Խաչատրյանը:

Պիեսի հեղինակն է Վահրամ Սահակյանը:

Պրոդյուսերն է Արմեն Համբարձումյանը, արտադրողը՝ Շարմ Հոլդինգը:

Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Իրինա Դանիելյան, Մարիամ Դավթյան:

ԳՈՅ թատրոնում նշվում էր «Խաթաբալադա» ներկայացման 20 ամյակը: Ներկայացնում ենք Ձեզ միջոցառման լուսանկարները: