Ստեփան Կևորկովի Հուշ-Երեկոն՝ ԳՈՅ Թատրոնում

Ստեփան Կևորկովը (Ստեփան Կևորկյանց) հայ խորհրդային կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է։

Հնարավոր չէ Ստեփան Կևորկովի մասին խոսել առանց հիացմունքի:

Նրա կինոնկարներից են՝ «Լեռնային արշավ» (1939), «Ճանապարհ» (1961)։

Քարամյանի հետ բեմադրել է «Ուրվականները հեռանում են լեռներից» (1955), «Ամպրոպի արահետով» (1956), «Պայթյուն կեսգիշերից հետո» (1968)։

Հեղափոխական Կամոյի կյանքին է նվիրված նաև «Անձամբ ճանաչում եմ» (1958), «Արտակարգ հանձնարարություն» (1965) կինոնկարները։

Գրիգոր Մելիք-Ավագյանի հետ նկարահանել է «Կամոյի վերջին սխրանքը» (1973)։

ԳՈՅ Թատրոնում տեղի է ունեցել Ստեփան Կևորկովի Հուշ-Երեկոն, որի լուսանկարները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: