Նշում ենք MEA CULPA ներկայացման 15 ամյակը

«Mea Culpa» (Իմ մեղքը) ներկայացումը հասցրել է գրավել մարդկանց սրտերն ու դառնալ լայն քննարկումների թեմա:

Mea Culpa-ն տրագիկոմեդիա է 2 գործողությամբ, որի պրեմիերան տեղի է ունեցել 2002 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ԳՈՅ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը:

Պիեսի հեղինակն է Վահրամ Սահակյանը, բեմադրող օպերատորն է Մկրտիչ Մալխասյանը, հնչյունային ռեժիսորը՝ Կարեն Ծատուրյանը, պրոդյուսերը՝ Արմեն Համբարձումյանը,:

Դերերում՝ Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Արա Սարգսյան, Արծրուն Հարությունյան, Վահագն Սիմոնյան:

ԳՈՅ թատրոնում նշվում էր Mea Culpa ներկայացման 15 ամյակը: Ստորև ներկայացնում ենք Ձեզ ներկայացման նկարները:

Լուսանկարները՝ Հայկ Կլեկչյանի, Սարգիս Արզումանյանի