Հայի դիապազոնը. «Թարմ ուղեղով»՝ Արթուր Սահակյանի հետ

Հպարտ եմ, որ հայ եմ, բայց երբեմն, ինչ-ինչ բաներ տեսնելով, մտածում եմ՝ կա՛մ ես չեմ հայ, կա՛մ իրենք չեն հայ: Պարզապես բացառիկության լեգենդից պետք է ազատագրվել բացառիկ դառնալու համար: Նարեկացիներ ունեցել ենք, բայց դրանք ուրիշ հայեր են եղել, մենք դարերով խառնվել ենք, և հիմա պետք է հասկանանք, թե ինչպիսինն ենք: Լավն ենք, բայց եկեք դառնանք բացառիկ:
«Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է թատերական բեմադրիչ Արթուր Սահակյանը: